Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Բիոնիկ ոտքերն անցնում են կլինիկական փորձություն

Բիոնիկ ոտքերն անցնում են կլինիկական փորձություն

Բիոնիկ ոտքերը մշակված են այն մարդկանց համար, որոնք կորցրել են ոտքի ստորին հատվածը: Այժմ դրանք կլինիկական փորձարկում են անցնում, որը  հովանավորվել է ԱՄՆ բանակի կողմից: Հետազոտողները հույս ունեն, որ բիոնիկ ոտքերը կարող են արձագանքել հիվանդի նյարդային համակարգի ազդակներին:
Չիկագոյի վերակենդանացման  համալսարանի բիոնիկ բժշկության կենտրոնի գլխավոր հետազոտող դոկտոր Լևի Հարգրոուն  ասում է, որ հետազոտությունն ուղղված է մարդու հետ մեքենայի ինտեգրելուն, հասարակ պրոթեզների սենսորների փոփոխելուն սենսորներով, որոնք կարող են «չափել նեյրոնային ակտիվությունը» և մեխանիզմներին հրամաններ տալ: Ձեռքի՝ սույն տեխնոլոգիան օգտագործող պրոթեզը արդեն մշակված է:


Համակարգը օգտագործում է էլէկտրամկանագրությունը (ЭМГ)՝ էլեկտրական ազդանշանների որոշումը, որ առաջացնում են մկանները`  ոտքը ղեկավարող ճանաչման սխեմայի հետ միասին: Ազդրում էլեկտրոդները միանում են ինը մկանների, որպեսզի որոշեն նյարդային ազդանշանների հաջորդականությունը: Տարբեր հաջորդականություններ պատասխանատու են տարբեր շարժումների համար:


Փորձության արդյունքները ցույց են տվել, որ կամավորները կարող են ղեկավարել բիոնիկ ոտքի կոճը և ծունկը: Անդամահատված վերջույթներով մարդիկ հասել են  շարժումների 91% ճշգրտության, իսկ չանդամահատվածները՝  89%-ի:


Շատ ընկերություններ աշխատում են մեխանիկական կոճերի և ծնկների վրա, սակայն չկա ընկերություն, որ աշխատի ոտքի պրոթեզի վրա, որը ղեկավարվում է հիվանդի նյարդային ազդանշաններով:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ